«Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 12 տարեկան երեխա՝ ձեռքի չորս մատների ամպուտացմամբ․ երեխան տասը ժամ վիրահատվել է


«Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 12 տարեկան երեխա՝ ձեռքի չորս մատների ամպուտացմամբ․ երեխան տասը ժամ վիրահատվել է

  • 12-11-2021 17:22:21   | Հայաստան  |  Հասարակություն

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է ընդունվել 12 տարեկան երեխա՝ ձեռքի չորս մատների ամպուտացմամբ (անդամահատված): Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։
 
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել շան հետ խաղալիս: Կենդանին վզկապի փոխարեն կապված է եղել պողպատե «տռոսով», որի մյուս ծայրը փաթաթված է եղել երեխայի մատներին, վազելու ժամանակ այն ձգվել է, ինչի հետևանքով տղայի չորս մատները կտրվել են:
 
Երեխան տասը ժամ վիրահատվել է, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի պլաստիկ վիրաբույժները կատարել են ձեռքի մատների ռեպլանտացիա:
 
«Տանը կամ բակերում պահվող կենդանիների համար հորդորում ենք օգտագործել հատուկ նախատեսված վզկապներ, նման սարսափելի դեպքերից խուսափելու համար»,- նշել է Դերձյանը:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն