Բերդի եւ Նոյեմբերյանի տարածաշրջանների բնակիչները շուտով կհայտնվեն ադրբեջանական թակարդում. Ոսկան Սարգսյան

Բերդի եւ Նոյեմբերյանի տարածաշրջանների բնակիչները շուտով կհայտնվեն ադրբեջանական թակարդում. Ոսկան Սարգսյան

  • 12-11-2021 18:19:36   | Տավուշի մարզ  |  Քաղաքական

Գորտին  դնում են գազօջախի վրա դրված  ջրով լի կաթսայի մեջ եւ ջրի ջերմաստիճանն աստիճանաբար բարձրացնում, երբ կաթսան եռում է, գորտը չի զգում այդ տաքությունը։ Նմանապես Նիկոլ Փաշինյանը աստիճանաբար, մաս-մաս է հանձնում Հայաստանի տարածքները, որ բնակչության համար  շատ ակնհայտ եւ ցավոտ չլինի։ Օգոստոսի սկզբից Ոսկեպարում եւ Ազատամուտում են գտնվում ռուսական զորքի ստորաբաժանումներ, նրանք մինչ այժմ ոչինչ  չեն արել։ Դրանք հո զբոսաշրջիկներ  չեն, դրանք գործի կանցնեն, երբ բացահայտ  սկսվի Նիկոլ Փաշինյանի կողմից այդքան սիրված սահմանազատումը եւ սահմանագծումը, որի հետեւանքով նախկինում  ադրբեջանաբնակ Բարխուդալուն, Սոֆուլուն, Խերմիլին, Յուխարի եւ Աշաղի Ասքիպարաները, Բաղանիս-Այրումը կհանձնվեն Ադրբեջանին, որի հետեւանքով Բերդ-Իջեւան ավտոճանապարհը եւ Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության տակ։  Հենց այդ նպատակով է  հոկտեմբերի 20-ին Գագիկ Ջահանգիրյանի քավորությամբ դատավոր նշանակված  Գեւորգ Սարգսի Պողոսյանի նոյեմբերի 10-ին  որոշումով կալանավորել Բերդ խոշոր համայնքի ղեկավար Հարություն  Մանուչարյանը, որպեսզի  նա չկազմակերպի դիմադրություն  նոր  հողատվության  դեմ ։
 
Լրագրող
 
 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական