Վրաստանում մեքենաների գները թանկանում են

Վրաստանում մեքենաների գները թանկանում են

  • 12-11-2021 20:36:22   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

panorama.am Համաճարակի պայմաններում օգտագործված մեքենաների միջազգային շուկան սակավ էր, ինչն իր հերթին բարձրացրել է գները, հայտնում է Jnews-ը։
 
«Կավկասիա-Ավտոիմպորտ» ընկերության ղեկավար Գեորգի Սուրգուլաձեի խոսքով, դեֆիցիտի պատճառը ամերիկյան նավահանգիստների ծանրաբեռնվածությունն էր, սակայն միաժամանակ մեքենաների մեծ խմբաքանակներ են ուղարկվում Վրաստան, ինչը կօգնի հագեցնել շուկան։ Արդյունքում շուկայական իրավիճակը քիչ թե շատ կայունացել է։
 
«Միևնույն ժամանակ, միանշանակ դրական է այն փաստը, որ վերջին շրջանում Վրաստանից մեքենաների վերաարտահանումն աճում է։ Եվ եթե նախկինում հիմնականում մեքենաները գնում էին Ադրբեջան, մի քիչ էլ՝ Ուկրաինա, ապա այժմ ավելացել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Տաջիկստանը, Ուզբեկստանը, Ղազախստանը, Մոլդովան, Ռուսաստանը»,- ասել է գործարարը։
 
Նրա խոսքով, այժմ դժվար է հստակ ասել, թե օգտագործված մեքենաների պահանջարկը որքան է աճել, մինչդեռ տարբեր մոդելների նկատմամբ պահանջարկը տարբեր կերպ է աճել, գները տարբեր ուղղություններով փոխվել են։ Այս միտումը ներկայումս վերաբերում է ոչ միայն Վրաստանին, այլ ամբողջ աշխարհին։
 
«Մեքենաների թանկացմանը նպաստում են մի քանի գործոններ՝ առաջին հերթին օգտագործված մեքենաների պահանջարկի էական աճը։ Օրինակ. կարելի է այցելել Թբիլիսիի գրեթե բոլոր ավտոսրահները և համոզվել, որ դրանք գրեթե նոր մեքենաներ չունեն։ Դա պայմանավորված է նրանով, որ համաճարակի ընթացքում մեքենաների արտադրությունը նվազել է, և նրանք, ովքեր պատրաստվում էին գնել նոր մեքենաներ, ստիպված են գնել օգտագործված»,- ասել է Գիորգի Սուրգուլաձեն։
 
Նրա խոսքով, Վրաստանում աճել է ոչ միայն վերաարտահանումը, այլև ներքին պահանջարկը, և դա պայմանավորված է նաև մի քանի գործոններով։
 
 Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը