Մենուա Հովսեփյանը արդեն «Գորիս» ՔԿՀ-ում է․ պաշտպան

Մենուա Հովսեփյանը արդեն «Գորիս» ՔԿՀ-ում է․ պաշտպան

  • 12-11-2021 20:51:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանն արդեն մեկ ժամ է՝ գտնվում է «Գորիս» ՔԿՀ-ում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արմեն Մելքոնյանը։
 
«Մենուա Հովսեփյանը ներկայացել է ոստիկանության բաժին, այնտեղից տարել են ՔԿՀ։ Հիշեցնեմ՝ երկու  օր է, ինչ Մենուա Հովսեփյանը ինքնակամ էր «Գորիս» ՔԿՀ ներկայանում, բայց չէին ընդունում »,-ասաց նա։
 
Նշենք, որ Մենուա Հովսեփյանը այսօր Tert.am-ի հետ զրույցում նշել էր, որ գնացել է դատարան՝ հասկանալու համար, թե «Գորիս» ՔԿՀ-ում ինչու իրեն չեն ընդունում, դատարանում ասել էին, որ գնա ոստիկանության բաժին, որտեղից կտանեն ՔԿՀ։ Մենուա Հովսեփյանն ասել էր, որ շոու են ուզում տեսնել։
 
Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Սևակ Համբարձումյանի նախագահությամբ, բեկանել էր առաջին ատյանի դատարանի որոշումը, վերացրել էր գրավը և Մենուա Հովսեփյանի նկատմամբ կալանքի որոշում էր կայացրել։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը