Պայթյուն և կրակոցներ Շուշիի անցակետի մոտ. Լաչինի միջանցքը փակ է
13-11-2021 10:25:03 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
shabat.am.13 Նոյեմբեր, 2021 09:50 Այսօր առավոտյան նոր պատահար է տեղի ունեցել Արցախի Շուշի քաղաքի ստորին հատվածում գտնվող անցակետում։ Ըստ Times.am-ի տեղեկությունների, նոյեմբերի 8-ին այդ հատվածում սպանված հայ բանվորի եղբայրը տաքսիով մոտեցել է ադրբեջանցի զինծառայողներին և նռնակ նետել նրանց ուղղությամբ։
Թշնամին էլ անկանոն կրակ է բացել այդ պահին այդտեղ գտնվող հայկական մեքենաների ուղղությամբ: «Վիրավորների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան։ Այս պահին ռուս խաղաղապահները փակել են ճանապարհը և անգամ շտապ օգնության մեքենաներին չի թույլատրվում հասնել դեպքի վայր»,- հայտնում է աղբյուրը։ Ավելի վաղ ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ հայկական և ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի պատճառով, այս պահին Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է: