Բելառուսը հայտնել է Լեհաստանի տարածք փախստականների խմբի անցնելու մասին


Բելառուսը հայտնել է Լեհաստանի տարածք փախստականների խմբի անցնելու մասին

  • 13-11-2021 13:34:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Մինչև 100 փախստականից կազմված խումբը փաստացիորեն հայտնվել է Լեհաստանի տարածքում՝ լեհ-բելառուսական սահմանին տեղակայված ինժեներական արգելապատնեշների մոտ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Անտոն Բիչկովսկին:
 
«Բրուզգի» սահմանային անցակետի մոտ մինչև 100 փախստականից բաղկացած խումբ է գտնվում՝  փաստացի Լեհաստանի տարածքում»,- հայտնել է Բիչկովսկին:
 
Բելառուսական կողմի տվյալներով՝ Լեհաստանի հետ սահմանին կա Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից շուրջ երկու հազար փախստական, այդ թվում և զգալի թվով կանայք ու երեխաներ:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը