Որոնողական աշխանքները հոկտեմբերի 18-ից դադարեցված են․ Հունան Թադևոսյան


Որոնողական աշխանքները հոկտեմբերի 18-ից դադարեցված են․ Հունան Թադևոսյան

  • 13-11-2021 17:48:02   | Արցախ (ԼՂՀ)  |  Մեկնաբանություն

2020 թվականի նոյեմբերի 13-ին ՌԴ խաղաղապահ ուժերի, ԿԽՄԿ առաքելության և ադրբեջանական կողմի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԱԻ պետական ծառայության գործուն մասնակցությամբ, Շուշիում սկսվեց որոնողական, դիերի հայտնաբերման և փոխանակման գործընթացը։ 
 
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը: 
 
«Այդ օրն առաջին անգամ հայերն ու ադրբեջանցիները դեմ առ դեմ հանդիպեցին եւ բանակցեցին զոհված զինծառայողների մարմինների փոխանակման շուրջ։
 
Աշխատանքները տեղում համակարգել են ԱԻ ծառայության նախկին տնօրեն (այժմ` ՆԳ նախարար) գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը և տեղակալ (այժմ ԱԻՊԾ տնօրեն) գնդապետ Մեխակ Արզումանյանը։
 
Կարեն Սարգսյանը 2 կողմի համար կարևորել է այդ աշխատանքը, նշել, որ ծառայությունը պատրաստ է ցանկացած բարդ առաջադրանքի։
 
Անցած մեկ տարվա ընթացքում իրականացված որոնումների և Ադրբեջանի կողմից դիերի փոխանակման արդյունքում` հաստատվել է 1697 աճյուն։
 
Որոնողական աշխանքները հոկտեմբերի 18-ից դադարեցված են»,-նշել է նա։
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն