Վրաստանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անկացրել Ջավախքում
13-11-2021 18:00:10 | | Միջազգային
Վրաստանի և Թուրքիայի սահմանապահները համատեղ վարժանքներ են անցկացրել Ջավախքի շրջանի «Վալե» սահմանային տարածքում։ Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Վրաստանի ներքին գործերի նախարարությունը, գրում է armtimes.com-ը:
«Վալե»-ն Վրաստանի և Թուրքիայի անցակետերից մեկն է։ Զորավարժություններին մասնակցել են Վրաստանի սահմանային ոստիկանության Ախալցխայի վարչության և Թուրքիայի զինված ուժերի 25-րդ բրիգադի մարտավարական խմբերը։
Սցենարով երկու իրավիճակ է նախատեսված եղել՝ անօրինական միգրանտների կալանավորում և պետական սահմանով խոշոր եղջերավոր անասունների ապօրինի տեղափոխման կանխում: