Իրավապաշտպանը վրաերթի է ենթարկվել. նրան վիրահատելու են


Իրավապաշտպանը վրաերթի է ենթարկվել. նրան վիրահատելու են

  • 13-11-2021 18:11:57   | Հայաստան  |  Իրավունք

«Նոյյան Տապան»-ը ըստ նախնական պայմանավորվածության հաջորդ շաբաթ հեռուստահաղորդում պետք է անցկացներ  «Հանուն ժողովրդի բարեկեցության» մարդասիրական և տնտեսական զարգացման ՀԿ նախագահ, «Мала Эздйа-Եզդիների Տուն» նախաձեռնության ղեկավար, իրավապաշտպան Այսեր Իսայանի հետ։ Նախնական պայմանավորվածությունը հստակեցնելու, օրն ու ժամը ամրագրելու նպատակով մեր լրագրողը այսօր զանգահարեց իրավապաշտպանին։ Նրա փոխարեն հեռախոսազանգին պատասխանեց նրա մտերիմներից մեկը, ով էլ տեղեկացրեց, որ նոյեմբերի 11-ին երեկոյան 19.00- ի սահմաններում Սայաթ-Նովա-Խանջյան-Թումանյան խաչմերուկին Այսեր Իսայանը վրաերթի է ենթարկվել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։ Այս պահին նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն և նախատեսվում է իրականացնել պլանային վիրահատություն։
 
Ըստ բարեկամի՝ ոստիկանությունում գործի հետ կապված նյութեր են նախապատրաստվում։ 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք