Իրանում երեկ տեղի ունեցած 2 երկրաշարժերի հետևանքով տուժածների թիվը հասել է 100-ի

Իրանում երեկ տեղի ունեցած 2 երկրաշարժերի հետևանքով տուժածների թիվը հասել է 100-ի

  • 15-11-2021 11:27:30   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
shantnews.am. Իրանում երեկ տեղի ունեցած 6․1 և 6․3 մագնիտուդով երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2-ի, վիրավորներին՝ 99-ի։
 
Առաջին ցնցումը տեղի է ունեցել 18 կմ խորության վրա, երկրորդը՝ 10 կմ խորության վրա։ Հզոր երկրաշարժերը տեղի են ունեցել հարավային Հորմոզգան նահանգում՝ նավահանգստային Բանդար-Աբբաս քաղաքից ոչ հեռու։
 
Ցնցումները զգացվել են նաև հարևան նահանգներում, ինչպես նաև ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում։ Հաղորդվում է էլեկտրաէներգիայի անջատումների և կապի համակարգում առաջացած խափանումների մասին։
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը