Բլինքենը վերահաստատում է Վաշինգտոնի աջակցությունը Վարշավային

Բլինքենը վերահաստատում է Վաշինգտոնի աջակցությունը Վարշավային

  • 15-11-2021 13:24:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շաբաթ օրը հեռախոսով զրուցել է Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի հետ՝ վերահաստատելով Վաշինգտոնի աջակցությունը Վարշավային սահմանային ճգնաժամում: Այս մասին կիրակի օրը հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։
 
«Լուկաշենկոյի վարչակարգի գործողությունները սպառնում են անվտանգությանը, պառակտում են սերմանում և նպատակ ունեն շեղել ուշադրությունը Ուկրաինայի հետ սահմանին Ռուսաստանի գործողություններից», - ասել է Փրայսը։
 
Բլինքենը և Ռաուն խստորեն դատապարտել են խոցելի միգրանտների օգտագործումը որպես գործիք և կոչ են արել Լուկաշենկոյին վերացնել Արևմուտքի պատժամիջոցների արմատական պատճառները՝ մարդու իրավունքների և բելառուսցի ժողովրդի հիմնարար ազատությունների խախտումները, ասել է Պետդեպարտամենտի պաշտոնյան:
 
Պետքարտուղարը խորը երախտագիտություն է հայտնել Լեհաստանին՝ Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու համար, նաև նշել է Նեդ Փրայսը։
 
Լիլիթ Հարությունյան
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը