Ռուսաստանը կարող է օգնել Թուրքիային՝ ստեղծելու գերժամանակակից կործանիչ


Ռուսաստանը կարող է օգնել Թուրքիային՝ ստեղծելու գերժամանակակից կործանիչ

  • 15-11-2021 16:12:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Մոսկվան բանակցություններ է վարում Անկարայի հետ հինգերորդ սերնդի թուրքական կործանիչ ստեղծելու հարցում օգնություն տրամադրելու համար: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը Դուբայի ավիաշոուում, գրում է Ermenihaber.am-ը: 
 
Ավելի վաղ ԱՄՆ-ն հրաժարվել էր Թուրքիային վաճառել հինգերորդ սերնդի F-35 կործանիչները՝ Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման պատճառով։
 
«Ռուսաստանը բազմիցս հայտնել է իր պատրաստակամությունը՝ աջակցելու Թուրքիայի Հանրապետությանը հինգերորդ սերնդի կործանիչի ստեղծման հարցում: Առայժմ մենք գտնվում ենք այդ նախագծի շուրջ բանակցությունների փուլում», - մանրամասնել է Շուգաևը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը