Կոչ եմ անում բոլորին դադարեցնել Նորայր Միրզոյանի մասին տեղեկությունները հանրայնացնելու բոլոր գործողությունները. ՄԻՊ

Կոչ եմ անում բոլորին դադարեցնել Նորայր Միրզոյանի մասին տեղեկությունները հանրայնացնելու բոլոր գործողությունները. ՄԻՊ

  • 15-11-2021 18:52:43   | Արցախ (ԼՂՀ)  |  Իրավունք

Առավոտյան այցելել եմ Նորայր Միրզոյանին, ով կալանավորված կամ ձերբակալված չէ և գտնվում է բուժհիմնարկում` բժիշկների հսկողության տակ: Հետաքրքրվել եմ առողջական վիճակով և հավաստիացել, որ ստանում է անհրաժեշտ բուժօգնություն։
Այնուհետև հանդիպել եմ նաև Ն.Միրզոյանի ընտանիքի անդամների հետ, ովքեր հայտնել են, որ կապը նրա հետ պահպանվում է:
Հարազատների խնդրանքով կոչ եմ անում բոլորին դադարեցնել Ն.Միրզոյանի և նրա անձնական ու ընտանեկան կյանքի մասին տեղեկությունները հանրայնացնելու բոլոր գործողությունները, վստահեցնում եմ` դուք դրանով միայն վնասում եք Նորայրին և ավելորդ անհանգստություն պատճառում նրա ընտանիքին:
Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն իր իրավասությունների շրջանակներում ձեռնարկում է բոլոր միջոցները Ն.Միրզոյանի իրավունքների պատշաճ պաշտպանություն ապահովելու համար, ուստի այդ հարցում ինքնագործունեությունն ու անկշռադատ քայլերը ցանկալի չեն:
 
 
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան 
 
 
Նոյյան տապան   -   Իրավունք