«Ջերմուկի հատվածում ոչ մի լարվածություն, ոչ մի դիրքային կորուստ չկա». Շիրակ Բունիաթյան


«Ջերմուկի հատվածում ոչ մի լարվածություն, ոչ մի դիրքային կորուստ չկա». Շիրակ Բունիաթյան

  • 15-11-2021 19:25:37   | Վայոց ձորի մարզ  |  Քաղաքական

Մինչ բուն ասելիքիս անցնելը, ուզում եմ մի  կարևոր շեշտադրում անել։
Հայաստանի ու Արցախի ցանկացած հատված ինձ համար նույնքան հայրենիք է, ծննդավայր է ու սուրբ հող։
Երեկվանից սկսված ու դեռ շարունակվող մի ապատեղեկատվություն է դրվել շրջանառության մեջ, թե, իբր Ջերմուկի հատվածում թշնամին առաջխաղացում ունի և մենք մի քանի դիրքեր ենք կորցրել։
Ես սա չեմ գրում հանրության լայն շերտերին հակառակն ապացուցելու համար, սա գրում եմ Ֆեյսբուքյան ընկերներիս խելամիտ և իրոք անհանգստացած հատվածի համար։
Հարգելիներ, Ջերմուկի հատվածում ոչ մի լարվածություն, ոչ մի դիրքային կորուստ չկա։
Ես սա ասում եմ որպես Ջերմուկի բնակիչ և երեկ տեղի ունեցածից լավ տեղյակ մարդ։
Տեղանքներ ու անուններ չեմ շեշտելու, բայց ինչ որ եղել է, եղել է Ջերմուկից հեռու,  մեր հայրենիքում և նման պայմաններում չի բացառվում,  որ մի օր էլ լինի Ջերմուկում և կամ մեկ այլ բնակավայրում։
Այն, որ դեպքը Ջերմուկում չի,  դա չի փոքրացնում խնդիրը։
Ուղղակի ապատեղեկատվություն տարածելն էլ ճիշտ չի։
 
 
Ջերմուկի բնակիչ, բնապահպան 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական