Սյունիքում այս պահին հայկական և ադրբեջանական կողմերի միջև փոխհրաձգություն է

Սյունիքում այս պահին հայկական և ադրբեջանական կողմերի միջև փոխհրաձգություն է

  • 16-11-2021 13:30:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ Սյունիքում Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքերի համար այսօր փոխհրաձգություն է սկսվել ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև։
 
Մեր տեղեկություններով՝ փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է հայկական զինված ուժերից լքել Հայաստանի տարածքում գտնվող  Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը:
 
Հրաձգությունը շարունակվում է մինչև այս պահը:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը