Ադրբեջանի ՊՆ-ն ադրբեջանական բանակի զինծառայողների վիրավորվելու մասին է հայտնում


Ադրբեջանի ՊՆ-ն ադրբեջանական բանակի զինծառայողների վիրավորվելու մասին է հայտնում

  • 16-11-2021 13:51:35   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. Ինչպես ավելի վաղ հայտնել է Պաշտպանության նախարարությունը, նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
 
Ադրբեջանի ՊՆ-ից հայտնում են, որ ըստ նախնական տվյալների, վիրավորվել է ադրբեջանական բանակի երկու զինծառայող։ Ըստ նրանց՝ հայկական զորամասերը ձեռնարկել են անսպասելի մարտական ​​գործողություն՝ պետական ​​սահմանի այս ուղղությամբ բարձունքներ գրավելու և առավել շահեկան դիրքեր գրավելու նպատակով։
 
ՊՆ-ից հայտնում են, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։ Իրադրության հետագա զարգացումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը