Հայկական կողմն ունի 10 զոհ և 6 վիրավոր. գերեվարվել է 11 զինծառայող, ունենք 2 մարտական դիրքի կորուստ

Հայկական կողմն ունի 10 զոհ և 6 վիրավոր. գերեվարվել է 11 զինծառայող, ունենք 2 մարտական դիրքի կորուստ

  • 16-11-2021 15:37:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Սյունիքում 13:00-ից սկսած՝ հայկական և ադրբեջանական կողմերի միջև փոխհրաձգություն է սկսվել:
 
«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, մոտավորապես՝ 10 զոհ, կորցրել ենք 2 մարտական դիրք: Ադրբեջանական կողմից էլ գերեվարվել է 6 հայ զինծառայող:
 
Հիշեցնենք, որ քիչ առաջ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ ադրբեջանական կողմը գնդակոծության է ենթարկել հայկական դիրքերը:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը