Ադրբեջանը հարձակվել է ՀՀ սուվերեն տարածքի վրա.պատգամավորը դիմում է ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին և միջազգային հանրությանը
16-11-2021 15:45:52 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Lragir.am. Ադրբեջանը հարձակվել է ՀՀ սուվերեն տարածքի վրա՝ խախտելով տարածքային ամբողջականության սկզբունքը։ Այս մասին ԱԺ նիստում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։
«Այս պահի դրությամբ կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանը հարձակվել է ՀՀ սուվերեն տարածքի վրա՝ խախտելով տարածքային ամբողջականության սկզբունքը։ Եվ հրավիրում ենք Ռուսաստանի Դաշնության, որը մեր ռազմավարական գործընկերն է, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և անդամ երկրների, ինչպես նաև ողջ միջազգային հանրության ուշադրությունը այս հացի վրա։
Այս ամենը տեղի է ունենում հենց այս րոպեներին, Ադրբեջանը խախտում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների դրույթները, որոնք ստորագրվել են ամենաբարձր մակարդակով։ Այդ հայտարարությունը և այդ դրույթները նաև պաշտոնապես հաստատվել են Ռուսաստանի Դաշնության կողմից՝ ամենաբարձր մակարդակով»,- ասաց նա։