Եթե ճգնաժամը չլուծվի գոյություն ունեցող կառուցակարգերով, ստիպված կլինենք դիմել միջազգային այլ գործընկերների. ԱԽՔ


Եթե ճգնաժամը չլուծվի գոյություն ունեցող կառուցակարգերով, ստիպված կլինենք դիմել միջազգային այլ գործընկերների. ԱԽՔ

  • 16-11-2021 16:37:41   | Հայաստան  |  Քաղաքական

«Հայաստանն առաջնահերթ կարծում է, որ Ռուսաստանի և ՀԱՊԿ կառույցների միջոցով հնարավոր է ճգնաժամը լուծել, բայց եթե չկարողանանք ստեղծված ճգնաժամը լուծել գոյություն ունեցող կառուցակարգերով, ապա Հայաստանը ստիպված է լինելու այլ կառուցակարգերի դիմել, այսինքն՝ դիմելու միջազգային այլ գործընկերների, որպեսզի ստեղծված ճգնաժամը լուծենք»,- այս  մասին «Հանրային» ՀԸ «Լուրեր»-ի եթերում ասել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
 
Նա նշել է, որ առաջնային են համարում գործարկել այս պահին պայմանագրային պարտավորություններով օժտված այն մեխանիզմները, որոնք հնարավոր է գործարկել և ստեղծված ճգնաժամը լուծել:
 
Հիշեցնենք՝ Ա. Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանը դիմում է Ռուսաստանի Դաշնությանը՝ ՀՀ և ՌԴ միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակներում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով և համաձայնագրի շրջանակներում փոխադարձ պարտականություններն իրագործելու տրամաբանության շրջանակներում:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play