Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ժողովրդավարության համաժողովին մասնակցելու Բայդենի հրավերը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ժողովրդավարության համաժողովին մասնակցելու Բայդենի հրավերը

  • 16-11-2021 17:10:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է մասնակցությունը ԱՄՆ-ում կայանալիք ժողովրդավարության թեմայով  համաժողովին:
 
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
 
«Նիկոլ Փաշինյանը ստացել է նախագահ Բայդենից Ժողովրդավարության համաժողովին մասնակցելու հրավեր: Վարչապետ Փաշինյանը հաստատել է իր մասնակցությունը: Մենք ժողովրդավարության համաժողովն ընկալում ենք որպես ՀՀ ժողովրդավարության ուժեղացման հնարավորություն և այդ նպատակի համար ենք ծառայեցնելու այդ համաժողովը»,- ասել է Գրիգորյանը:
 
2021 թվականի դեկտեմբերի 9-10-ը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կհյուրընկալի ժողովրդավարության երկու գագաթնաժողովներից առաջինը, որը կհամախմբի կառավարությունների առաջնորդներին, հասարակական կազմակերպություններին, մասնավոր հատվածին՝ հաստատելու ժողովրդավարության նորացման օրակարգը, համատեղ ջանքերով դիմակայելու այն սպառնալիքներին, որոնց այսօր բախվում է ժողովրդավարությունը: Politico-ն ավելի վաղ համաժողովին հրավիրված երկրների ցանկ էր ներկայացրել, որում բացակայում էին Թուրքիան ու Ադրբեջանը:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը