Իրանի ու ՌԴ նախագահներն անընդունելի են համարում տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխություն


Իրանի ու ՌԴ նախագահներն անընդունելի են համարում տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխություն

  • 16-11-2021 17:37:09   | Իրան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում ողջունել է կովկասյան տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման Ռուսաստանի նախաձեռնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է Իրանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում:
 
«Աշխարհաքաղաքական վիճակի և տարածաշրջանի երկրների սահմանների ցանկացած փոփոխություն անընդունելի է»,- հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են կողմերը:
 
Անհանգստություն հայտնելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ ՌԴ նախագահը խոսել է տարածաշրջանում վստահության և համագործակցության մակարդակի բարձրացման մասին՝ նշելով, որ ձգտում են կյանքի կոչել «3+3» խորհրդատվական մեխանիզմը: Նա հույս է հայտնել, որ Իրանը կաջակցի:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը