Հայ ծանրորդը մրցավարական սխալի հետեւանքով զրկվեց ոսկե մեդալից


Հայ ծանրորդը մրցավարական սխալի հետեւանքով զրկվեց ոսկե մեդալից

  • 15-04-2011 15:21:15   | Ռուսաստան  |  Սպորտ
 Եվրոպայի ծանրամարտի Կազանում ընթացող առաջնությունում ապրիլի 14-ին Արայիկ Միրզոյանը մինչեւ 77 կգ քաշային կարգում նվաճել է արծաթե մեդալ` երկամարտում արձանագրելով 347 կգ արդյունք (160+187), իսկ պոկում վարժությունում՝ փոքր ոսկե մեդալ: Հաղթողի կոչումը նվաճել է Թուրքիայի ներկայացուցիչ Յագգի Սեմին, ով նույնպես 347 կգ էր բարձրացրել, սակայն անձնական քաշով Արայիկ Միրզոյանից թեթեւ էր ընդամենը 26 գրամով: Թուրք մարզիկի ելույթի վերաբերյալ դատավորների որոշումը դժգոհություն առաջացրեց Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում, քանի որ Յագգի Սեմին հրում վարժությունում 192 կգ քաշը մաքուր չբարձրացրեց։ Թեեւ մրցավարներն ընդունեցին իրենց սխալը, սակայն որոշումը չփոխեցին: Նույն քաշային կարգում հանդես եկած Աղասի Աղասյանը պոկում վարժությունում բարձրացրեց 153 կգ, իսկ հրում վարժությունում պատվիրեց 194 կգ եւ ձախողեց բոլոր փորձերը:
Նոյյան տապան  -   Սպորտ