Սյունիքում կրակը դադարեցվել է հրամանատար Դմիտրի Օվչառովի միջնորդությամբ. «Հրապարակ»


Սյունիքում կրակը դադարեցվել է հրամանատար Դմիտրի Օվչառովի միջնորդությամբ. «Հրապարակ»

  • 16-11-2021 18:52:13   | Սյունիքի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Հրապարակ» Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ Սյունիքում կրակը դադարեցվել է Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հրամանատար Դմիտրի Օվչառովի միջնորդությամբ։
 
Ըստ երևույթին՝ թշնամական զորքի առախաղացումը կանխվել է, սակայն արդեն իսկ գրավված տարածքը հետ չի վերադարձվել, այսինքն՝ ադրբեջանցիները առաջ եկած դիրքերից չեն նահանջել։ Մեր տեղեկություններով՝ զոհերի դիակները մնացել են թշնամու զորքի թիկունքում, այդ պատճառով ՊՆ-ն չի կարողանում զոհերի հստակ թվեր հրապարակել։ Առողջապահության նախարարության մեր աղբյուրների փոխանցմամբ վիրավորներից և ոչ մեկը դեռս հայաստանյան հիվանդանոցներ չեն հասցվել։
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը