Դղյակաշինությամբ զբաղված գեներալներն ընկել են թակարդը. Ստեփան Գրիգորյան


Դղյակաշինությամբ զբաղված գեներալներն ընկել են թակարդը. Ստեփան Գրիգորյան

  • 16-11-2021 22:07:47   | Հայաստան  |  Հասարակություն

Երկու խոսք եմ ուզում ասել մի շարք գեներալի կոչում ստացած անձանց։
 
Դուք շատ լավ գիտեք ինչ ծառայությունների համար է նվիրաբերվել այդ կոչումները։ Դուք այնքանով եք մեղավոր չարածի դիմաց, որ  ստացել եք սկուտեղի վրա դրված շքեղ նվերը, մոռանալով, որ ձրի պանիրը միայն թակարդումէ լինում, և որից հետո պիտի վճարեիք կեղտոտ գործարքների միջոցով և ինչու ոչ անգործության միջոցով, որը ևս ռազմավարություն է։ Կեղտոտ փողերը բանակի անվան տակ շատ հարմարավետ լվացման վայր է։ Փաստորեն ոտքով գլխով ընկաք թակարդը և հլու հնազանդ պիտի ենթարկվեք և ծառայեք։ Քանի որ արդեն ճահճում էիք և ձեզ խաբում էին, որ իրենց իշխանությունը անմահ է, և դուք էլ որոշեցիք պալատաշինությամբ, դղյակաշինությամբ զբաղվել։ Ձեր արդար աշխատավարձով միայն կարող էիք սեփական կատու ունենալ, այլ ոչ թե մի քանի միլիոն դոլարի արժողության վիլաներ։ Ժողովուրդը շատ լավ հասկանում է ձեր պահվածքը, թե ինչու գնացիք կանգնեցիք ձեր տիրոջ՝ Քոչարյանի կողքին։ Հալալ քրտինքով հաց ու պանիր կերեք, բայց պատվով մնացեք։

Հ.Գ Երկու մոսի հրացան պահում էիք զինպահեստում, որոնք մկների համար որպես տուռնիկ էին ծառայում, իսկ հարևան թուրքը  6-երերորդ սերնդի զինտեխնիկա էր գնում։

Ստեփան Գրիգորյան

 

 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play