Ադրբեջանը հայտնում է 10 զինծառայողի վիրավորման և 7 զինվորի մահվան մասին


Ադրբեջանը հայտնում է 10 զինծառայողի վիրավորման և 7 զինվորի մահվան մասին

  • 17-11-2021 14:49:31   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սկսել է հայտնել իր զոհերի մասին: Հաղորդագրության մեջ նշվում է, որ երեկ՝ նոյեմբերի 16-ին, ՀՀ զինված ուժերի հետ մարտերի հետևանքով 7 ադրբեջանցի զինծառայողի է զոհվել: Նրանց թվում մեկ սպա կա: Նշվում է նաև 10 զինծառայողի վիրավորվելու մասին:
 
ՀՀ ՊՆ-ն այսօր հայտնել էր, որ նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես՝ 4 БТР զրահափոխադրիչ, 1 Sandcat զրահամեքենա, 5 ավտոմոբիլային միջոց (Камаз, Урал, УАЗ)։ 
 
Նաև հայտնի, որ հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։
 
Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play