Եվրոպայի խորհուրդը կոչ է անում Երևանին և Բաքվին զերծ մնալ բռնություններից


Եվրոպայի խորհուրդը կոչ է անում Երևանին և Բաքվին զերծ մնալ բռնություններից

  • 17-11-2021 15:07:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն․ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը կոչ է անում Երևանին և Բաքվին առկա տարաձայնությունները հանգուցալուծել խաղաղ ճանապարհով։
 
«Ավելի քան քսան տարի առաջ, Եվրոպայի խորհրդին անդամակցելու ընթացքում, թե՛ Հայաստանը և թե՛ Ադրբեջանը պարտավորվել էին հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։ Այդ պարտավորությունը անփոփոխ է և պետք է անշեղորեն կատարվի»՝-նշել է Պեյչինովիչ-Բուրիչը։ ԵԽ Գլխավոր քարտուղարը նաև իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և նրանց՝ «տարաձայնությունների խաղաղ լուծման ճանապարհին Հայաստանին և Ադրբեջանին ցուցաբերվող մշտական օժանդակությանը»։
 
«Մենք պատրաստ ենք օժանդակել Եվրոպայի խորհրդի անդամ երկու պետությունների միջև երկխոսությանը, որը միտված կլինի կողմերի միջև վստահության ամրապնդմանը և կնպաստի հաշտեցման գործընթացին», - նշել է կազմակերպության ղեկավարը։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը