ԼՂ-ում լարված իրավիճակը պահպանվում է. Ստանիսլավ Զաս


ԼՂ-ում լարված իրավիճակը պահպանվում է. Ստանիսլավ Զաս

  • 17-11-2021 16:36:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում լարված իրավիճակ պահպանվում է:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: Ստանիսլավ Զասը նշել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ձեռք բերված եռակողմ համաձայնությունը թույլ տվեց դադարեցնել արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղում:
 
«Չնայած ձեռնարկվող քայլերին, հայկական և ադրբեջանական կողմերի շփման գծում լարվածությունը դեռ պահպանվում է»,- նշել է նա:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը