Մուրադովը Հայաստան է տեղափոխել մեկ հայ զինծառայողի մարմին


Մուրադովը Հայաստան է տեղափոխել մեկ հայ զինծառայողի մարմին

  • 17-11-2021 21:51:34   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 Sputnik Արմենիայի տեղեկություններով` Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն այսօր Հայաստան է տեղափոխել ադրբեջանական կողմից հանձնված մեկ հայ զինծառայողի մարմին:
 
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մուրադովը Բաքվից Երևան է գալիս։ Տեղեկացվում էր, որ ինքնաթիռում գերիներ չկան։
 
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը