ԵԱՀԿ գործող նախագահը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարը


ԵԱՀԿ գործող նախագահը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարը

  • 18-11-2021 11:10:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռուսական կողմի միջնորդությամբ հաստատված հրադադարը:
 
«Զրուցեցի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: Ողջունեցի Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարը, որը հաստատվեց Ռուսաստանի միջնորդությունից հետո, և կոչ արեցի դեէսկալացիայի։ Խորապես ցավում եմ մարդկային կորուստների համար», - Թվիթերում գրել է Լինդեն։
 
ԵԱՀԿ գործող նախագահը նաև վերահաստատել է իր աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների և իր անձնական ներկայացուցչի միջոցով շարունակական գործընթացին։
 
Լիլիթ Հարությունյան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը