Փաշինյանը հայտարարեց, որ ընդունել է ՌԴ ՊՆ առաջարկները


Փաշինյանը հայտարարեց, որ ընդունել է ՌԴ ՊՆ առաջարկները

  • 18-11-2021 11:32:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. ՌԴ պաշտպանության նախարարության՝ դեմարկացիայի ու դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ առաջարկները հայկական կողմի համար ընդունելի են։ Այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
«Երեկ Ազգային ժողովի հարց ու պատասխանի ժամանակ ես հայտարարեցի, որ 2021 թվականի մայիսից ի վեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանների միջև դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնելու վերաբերյալ երեք առաջարկ է հնչել Ռուսաստանի Դաշնության կողմից։ Երեքն էլ մեզ համար ընդունելի են եղել և շարունակում են ընդունելի մնալ։ Երեկ իմ հայտարարություններից հետո ՌԴ պաշտպանության նախարարությունը դեմարկացիայի ու դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով։ Եվ ես ուզում եմ վերահաստատել, որ այդ առաջարկությունները մեզ համար ընդունելի են»,- ասաց Փաշինյանը։
 
Նա պաշտպանության նախարարին հանձնարարեց․ «Պարոն Պապիկյան, ՌԴ ձեր գործընկերոջ հետ խնդրում եմ ճշգրտեք մանրամասները, և փորձենք իրագործել առաջարկները՝ ՌԴ արած առաջարկների շրջանակներում և հիման վրա»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը