121 մլն դրամ՝ Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհ կառուցելու համար


121 մլն դրամ՝ Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհ կառուցելու համար

  • 18-11-2021 12:29:47   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
hetq.am. Պետական անվտանգության ապահովման նպատակով Կառավարությունը նոյեմբերի 18-ի նիստի չզեկուցվող հարցերի փաթեթով անհետաձգելի համարեց Հ-46 (Քաշունի գյուղի խաչմերուկից)-Բարձրավան, Տանձավեր-Շուռնուխ ավտոճանապարհի կառուցման, ինչպես նաև՝ Որոտան-Խոտ և Տ-8-49, /Տ-8-48/ - Լծեն ավտոճանապարհների վերակառուցման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման և այդ նախագծերի փորձաքննության ծառայությունների մեկ անձից գնումները։ 
 
Որոշման նախագծի հիմնավորման մեջ ասվում է․ «Ներկա ռազմաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավոճանապարհի Գորիս-Կապան տեղամասի առանձին հատվածներում երթևեկության անխափանությունն ապահովելու նպատակով նախատեսվում է կառուցել և վերակառուցել ճանապարհի խնդրահարույց հատվածները շրջանցող այլընտրանքային ճանապարհներ»։
 
Ճանապարհների կառուցման և վերակառուցման ընդհանուր արժեքը կկազմի 121 մլն դրամ, իսկ վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության ծառայությունները ձեռք կբերվեն «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲ ընկերությունից՝ 6,6 մլն դրամ պայմանագրային արժեքով: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը