Հանգուցալուծումը մոտենում է․ Երեւանը տվեց համաձայնությունը

Հանգուցալուծումը մոտենում է․ Երեւանը տվեց համաձայնությունը

  • 18-11-2021 15:12:13   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Մեր հրապարակումներում արվող պնդումները հաստատվեցին՝ Հայաստանի դեմ Մոսկվայի ծրագրերի հերթական փուլը սկսեց։ Մոսկվայից առաջնորդվող Բաքվի ներխուժումները ՀՀ տարածք՝ ռուսական ու թուրքական կողմերից ուղիղ սպառնալիքներով, նպատակ ունեին պարտադրել այսպես կոչված սահմանազատման եւ խաղաղության պայմանագրեր։ ԱԺ-կառավարություն երեկվա հարցուպատասխանի ժամանակ նախապատրաստված հարցերին Նիկոլ Փաշինյանի պատասխանները, կառավարության նիստում նրա այսօրվա համաձայնությունը ՌԴ ՊՆ առաջարկներին գործընթացի մեկնարկն են։
 
Հայաստանի համար այս գործընթացի հետեւանքներին մանրամասն անդրադարձը՝ տես այստեղ։ ԱԳՆ ջախջախումը, նույն՝ «քաղաքական հաղորդակցության ապահովման» անվան տակ բանակի բարոյալքումը ռազմա-քաղաքական դիմադրությունը կոտրելուն ուղղված իշխանության քայլերն էին՝ հանրությանը համակերպելու նպատակով։ Իր հերթին, ՀՀ խորհրդարանը չքննարկեց հայկական պահանջների ու իրավունքների հարցերը, գնահատական չտվեց Հայաստանի դեմ իրագործվող ծրագրերին։ Այսպես կոչված ընդդիմությունն էլ մնաց իր դերի մեջ՝ խուսափելով այդ հարցերի բարձրացումից եւ ապահովելով «խաղաղ դարաշրջանին անցումը», որը երեսպաշտորեն անվանում է արժանապատիվ խաղաղություն։
 
Ավելորդ է խոսել իրավիճակի համարժեք գնահատման եւ քաղաքական նախաձեռնությունների ու դերակատարության հայտի մասին, որոնք շրջանի նոր վերաձեւման գործընթացում կապահովեին հայկական իրավունքների պաշտպանության հնարավորությունները։ Հայկական քաղդասն ու մեդիա-քաղաքագիտական շրջանակներն ընդունակ չեն նման խնդիրների ընկալման՝ քչփորելով պրիմիտիվ սխեմաների ու դրսից պարտադրված անհեթեթությունների մեջ։ Վկան՝ մեկ տարի շարունակվող ներքին ռազբորկաները։
 
Սուբյեկտությունից ու սեփական իրավունքներից, նախաձեռնություններից հրաժարվող, «թողեք մեզ համար ապրենք» հավատամքով երկրները վերածվում են փոփոխությունների օբյեկտի, որոնց հաշվին տեղի են ունենում այդ փոփոխությունները։
 
Նման միավորները խանգարում են բոլորին՝ 30 տարի աշխարհն այդպես էլ չհասկացավ, թե ինչ է ուզում Հայաստանը։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը