Նախնական տեղեկություններով Աֆղանստանում Հայաստանի երկու քաղաքացի կա. ԱԳՆ խոսնակ


Նախնական տեղեկություններով Աֆղանստանում Հայաստանի երկու քաղաքացի կա. ԱԳՆ խոսնակ

  • 18-11-2021 16:38:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Աֆղանստանում նախնական տեղեկություններով Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացի կա:
 
Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ մեկնաբանելով ավելի վաղ ՌԴ ՊՆ-ի տարածած տեղեկությունը Աֆղանստանից մի շարք երկրների, այդ թվում Հայաստանի քաղաքացիների տարհանելու մասին:
 
«Սա նախնական տեղեկատվություն է», - ընդգծեց ԱԳՆ խոսնակը՝ նշելով, որ լրացուցիչ մանրամասներ լինելու դեպքում տեղյակ կպահի:
 
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի հանձնարարությամբ նոյեմբերի 18-ին Չկալովսկի օդանավակայանից ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի երեք օդանավ է մեկնել Աֆղանստան՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Հայաստանի, Ուկրաինայի և Աֆղանստանի ավելի քան 380 քաղաքացու տարհանելու նպատակով: Ռուսական օդուժի Իլ-76 ինքնաթիռները իրենց հետ նաև մարդասիրական օգնություն են տարել:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը