ԵԱՀԿ գործող նախագահը Ադրբեջանի ԱԳ նախարարին կոչ է արել շարունակել դեէսկալացիան


ԵԱՀԿ գործող նախագահը Ադրբեջանի ԱԳ նախարարին կոչ է արել շարունակել դեէսկալացիան

  • 18-11-2021 17:04:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Անն Լինդեն հայտնել է «Թվիթեր»-ի իր էջում:
 
«Կոչ եմ արել շարունակել դեէսկալացիան: Վերահաստատել եմ աջակցությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և իմ անձնական ներկայացուցչի միջնորդությամբ գործընթացին»,-նշել է ԵԱՀԿ գործող նախագահը:
 
Նոյեմբերի 16-ին՝ կեսօրից հետո, Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ հանցավոր կերպով ոտնահարել էր Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ հարձակում գործելով արևելյան սահմանագոտու ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը