Պուտինը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը


Պուտինը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

  • 18-11-2021 19:38:18   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

lurer.com Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հարցում բոլոր երկրների շահագրգռվածության մասին։
 
«Վերջին կրակոցները ցույց տվեցին, որ այնտեղ իրավիճակը չի հանդարտվել»,- ասել է նա՝ դիմելով դիվանագետներին։
 
Նրա խոսքերով` մեծանում է ռուսական դիվանագիտության դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորման գործում։
«Կայունություն ապահովելու համար մեծ պահանջարկ ունեն ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ջանքերը՝ որպես հրադադարի և խաղաղ բնակչության անվտանգության երաշխավոր», - ասել է նա ԱԳՆ կոլեգիայում։
 
Պուտինը նշել է ռուսական դիվանագիտության աճող դերը Հարավային Կովկասում տնտեսական կապերի վերականգնման, կենսական կարևոր տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման գործում։
 
«Մենք փոխվարչապետների մակարդակով ստեղծել ենք համապատասխան միջպետական ​​հանձնաժողով, իմ կարծիքով՝ այնտեղ վատ հեռանկարներ չկան»,- հայտարարել է ՌԴ նախագահը։
 
Ռուսաստանի ղեկավարը հայտարարել է հետխորհրդային տարածքում բարիդրացիության և գործընկերության մթնոլորտի հետագա ձևավորման կարևորության մասին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play