Գյումրիի համար 63 միկրոավտոբուս ձեռք կբերվի․ Կառավարությունը կսուբսիդավորի գումարի 50%-ը. «Հետք»


Գյումրիի համար 63 միկրոավտոբուս ձեռք կբերվի․ Կառավարությունը կսուբսիդավորի գումարի 50%-ը. «Հետք»

  • 18-11-2021 19:46:16   | Շիրակի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

hetq.am Համայնքներին պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզպետարաններին կհատկացվի 462 մլն 256 հազար դրամ։ Որոշումն ընդունվեց Կառավարության նոյեմբերի 18-ի նիստում։
 
Ըստ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի՝ ամենամեծ ծրագիրը կիրականացվի Շիրակի մարզում, որին կտրամադրվի 441 մլն դրամ։
 
Նախատեսվում է Գյումրի քաղաքի համար 63 միկրոավտոբուս ձեռք բերել։ Ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի 882 մլն դրամ, որի 50 %-ը կսուբսիդավորի Կառավարությունը։
 
Նիկոլ Փաշինյանը ծրագրի քննարկման ժամանակ հիշեցրեց, որ 2021 թ.-ին համայնքների հետ համատեղ շուրջ 47 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր են իրականացնում, իսկ 3 տարում շուրջ 86 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր են իրականացվել։
 
«Կարևոր է արձանագրել, որ Կառավարությունը նաև ուղիղ ներդրումներ է արել համայնքներում։ Ուղիղ ծրագրերով 2018-ից ի վեր համայնքներին տրվել է շուրջ 86 մլրդ դրամ»,- ասաց Փաշինյանը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը