Տարոն Սահակյանը դեմ լինելով դիրքի հանձնմանը, նռնակ է նետել, ծանր վիրավորվել ու զոհվել հերոսաբար


Տարոն Սահակյանը դեմ լինելով դիրքի հանձնմանը, նռնակ է նետել, ծանր վիրավորվել ու զոհվել հերոսաբար

  • 18-11-2021 21:04:31   | Հայաստան  |  Քաղաքական

Այսօր Բաքվից գեներալ Մուրադավը  օդանավով  Հայաստան է բերել իմ սանիկի՝ 31-ամյա  ավագ լեյտենանտ Տարոն Սահակյանի մարմինը։ Համացանցում տարբեր տեղեկություններ են նրա զոհվելու հանգամանքների վերաբերյալ։ Ճշտված տեղեկություններով՝ Տարոն Սահակյանը  եղել է մարտական դիրքում, երբ թվով գերակշիռ ադրբեջանցի զինվորականները պահանջել են հանձնել դիրքը; Գումարտակի հրամանատարը դուրս է եկել նրանց ընդառաջ, ադրբեջանցի զինվորականները սկսել են նրան նեղել, այդ ժամանակ հենակետից դուրս է եկել եւ ադրբեջանցիներին դիմագրավել Տարոն Սահակյանը։ Նա դեմ լինելով դիրքի հանձնանը՝  նռնակ է նետել, թե դրանից քանի՞ ադրբեջանցի զինվորական է  սպանվել, ինձ  հայտնի չէ, սակայն նռնակի երկու բեկորները խոցել են Տարոնին ՝ սրտից ներքեւ եւ թոքի շրջանում։ Ադրբեջանցի զինյալները գերի են տարել հայ դիրքապահներին, իրենց հետ տանելով նաեւ ծանր  վիրավոր Տարոնին, ով մահացել է ճանապարհին։ Տարոն Սահակյանը զոհվեց որպես հերոս, զոհվեց  քաջաբար, հանուն հայրենիքի։  Հանուն հայրենիքի զոհվածներն անմահ են։
 
լրագրող
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական