Թշնամին կրակել է Վերին Շորժայի ուղղությամբ. 168.am


Թշնամին կրակել է Վերին Շորժայի ուղղությամբ. 168.am

  • 18-11-2021 21:22:27   | Գեղարքունինքի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

168.am -ը քիչ առաջ տեղեկություն ստացավ, որ իրավիճակը լարվել է Գեղարքունքի մարզի սահմանամերձ Վերին Շորժա համայնքում, և ադրբեջանցիները կրակում են գյուղի ուղղությամբ:
 
168.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանն ասաց, որ մոտ կես ժամ առաջ թշնամին կրակել է Վերին Շորժայի վերևի հատվածում կայանված տրակտորի ուղղությամբ:
 
«Տրակտորը այդ հատվածից դուրս ենք բերել: Տուժածներ չկան: Այս պահին իրավիճակը հանգիստ է»,-ասաց Վերին Շորժա  համայնքի ղեկավարը:
 
Հիշեցնենք, որ մենք նաև ցերեկն էինք զրուցել Արտյոմ Երանոսյանի հետ, ով ասել էր, որ այդ պահի դրությամբ գյուղում իրավիճակը հանգիստ է:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը