Ադրբեջանը պետք է ճանաչի ու հարգի Հայաստանի ինքնիշխանությունը. ԱՄՆ կոնգրեսականն աջակցություն է հայտնել հայ ժողովրդին

Ադրբեջանը պետք է ճանաչի ու հարգի Հայաստանի ինքնիշխանությունը. ԱՄՆ կոնգրեսականն աջակցություն է հայտնել հայ ժողովրդին

  • 19-11-2021 11:21:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Քեթրին Քլարկը հորդորել է Ադրբեջանին հարգել Հայաստանի ինքնիշխանությունը:
 
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:
 
«Ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին, որը ենթարկվել է ևս մեկ չհրահրված հարձակման: Ադրբեջանը պետք է ճանաչի ու հարգի Հայաստանի ինքնիշխանությունը: Դատապարտում եմ ագրեսիայի այս վերջին գործողությունն ու հորդորում այդ երկրի կառավարությանը հավատարիմ մնալ նախորդ տարվա խաղաղության համաձայնությանը»,- գրել է կոնգրեսականը:
 
Նոյեմբերի 16-ին՝ կեսօրից հետո, Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ հանցավոր կերպով ոտնահարել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ հարձակում գործելով արևելյան սահմանագոտու ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը