Երևանում այսօր կկայանա ԵԱՏՄ վարչապետների ընդլայնված կազմով նիստը


Երևանում այսօր կկայանա ԵԱՏՄ վարչապետների ընդլայնված կազմով նիստը

  • 19-11-2021 11:28:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Այսօր Երևանում կկայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը։
 
Նախատեսվում են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետություններ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի վարչապետների ելույթները։ Միջկառավարական խորհրդի նիստին տեսակոնֆերանսի միջոցով կմասնակցեն դիտորդ երկրների՝ Ուզբեկստանի և Կուբայի ներկայացուցիչները։
 
Երեկ կառավարությունների ղեկավարները նեղ կազմով հանդիպման ժամանակ քննարկել են առևտրի պայմանների պարզեցման և տնտեսական այլ հարցեր:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը