Հենց այս կոնտեքստում է պետք դիտարկել Ռուսաստանի այն առաջարկը, որը վերաբերում է դելիմիացիա-դեմարկացիային․ ՔՊ պատգամավոր


Հենց այս կոնտեքստում է պետք դիտարկել Ռուսաստանի այն առաջարկը, որը վերաբերում է դելիմիացիա-դեմարկացիային․ ՔՊ պատգամավոր

  • 19-11-2021 12:03:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Հայաստանը դիմել է Ռուսաստանին՝ ստանալու համար աջակցություն, որպեսզի առաջին հերթին վերականգնվի ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանը շարունակո՞ւմ է ակնկալել ռազմական օգնություն Ռուսաստանից։
 
«Եվ հենց այս կոնտեքստում է պետք դիտարկել Ռուսաստանի Դաշնության այն առաջարկը, որը վերաբերում է դելիմիացիա-դեմարկացիային։ Եվ ակնկալվում է, որ դելիմիտացիա-դեմարկացիայի արդյունքում այդ խնդիրը կլուծվի, և ՀՀ տարածքային ամբողջականությունը կվերականգնվի այն գործընթացի արդյունքում, որը մենք քննարկում ենք։ Հետևաբար, ինքնանպատակ չէ ռազմական օգնությունը կամ ՌԴ ռազմական միջամտությունը, կարևորագույն խնդիրն այս պահին ՀՀ սուվերեն տարածքի անձեռնմխելիության ապահովումն է։ Եվ դեմարկացիան ու դելիմիտացիան այն գործիքներից մեկն է, որը կապահովի այդ արդյունքը»,- ասաց Աղաջանյանը։
 
Հիշեցնենք, որ օրերս ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր․ «Հայաստանը դիմում է Ռուսաստանի Դաշնությանը 1997 թվականից երկու երկրների միջև գործող պայմանագրի համաձայն՝ պաշտպանելու երկրի տարածքային ամբողջականությունը, քանի որ հարձակում է եղել Հայաստանի սուվերեն տարածքի վրա»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը