Անցակետերի տեղակայման հետ կապված Սյունիքի մարզպետի որոշմամբ արագ արձագանքման նպատակով կստեղծվի հանձնաժողով

Անցակետերի տեղակայման հետ կապված Սյունիքի մարզպետի որոշմամբ արագ արձագանքման նպատակով կստեղծվի հանձնաժողով

  • 19-11-2021 13:12:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը նոյեմբերի 15-ին նոր որոշում է ստորագրել, որում ասվում է․
 
«Անցակետերի տեղակայման հետ կապված Գորիս համայնքի Որոտան, Շուռնուխ, Բարձրավան և Կապան համայնքի Շիրկահողի ենթաշրջանի գյուղերում ծագած խնդիրների ուսումնասիրման և արագ արձագանքման նպատակով ստեղծել հանձնաժողով՝ հետևյալ կազմով»։
 
Որոշման մեջ նշվում է, որ վերոնշյալ բնակավայրերում արագ արձագանքման աշխատանքային խմբերի առկայությունն ապահովելու նպատակով կսահմանվի շուրջօրյա հերթապահություն և կգործարկվի շուրջօրյա թեժ գիծ։
 
Սյունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Նունե Գևորգյանին հանձնարարվել է առանձին ուշադրություն դարձնել տրանսպորտային անվանդական ուղիներից զրկված բնակավայրերում շտապ օգնության ծառայության մատուցման խնդիրներին։
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը