Միշուստինի հավաստիացմամբ, ՌԴ-ն կշարունակի օգնել ԵԱՏՄ երկրներին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր արտադրելու հարցում


Միշուստինի հավաստիացմամբ, ՌԴ-ն կշարունակի օգնել ԵԱՏՄ երկրներին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր արտադրելու հարցում

  • 19-11-2021 14:11:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի օգնել Եվրասիական միության երկրներին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրության հարցում։
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ունեցած ելույթում այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը։
 
«Ռուսաստանյան պատվաստանյութերը ապացուցել են իրենց հուսալիությունը, և ՌԴ իշխանությունները պատրաստ են աջակցել գործընկեր երկրներին դրանք իրենց երկրներում արտադրելու հարցում,-հավելեց ՌԴ վարչապետը:
 
Միխայիլ Միշուստինը նաև խոսեց «Ճամփորդիր առանց COVID-19» հավելվածի մասին՝ նշելով, որ հավելվածն արդեն ավելի քան մեկ միլիոն օգտատեր է հավաքել։
 
Նա նշեց, որ այս հավելվածը թեթևացրել է սահմանային հսկողությունը ուղևորների նկատմամբ, այսինքն ՝ զգալիորեն օգնել է ոչ դյուրին պայմաններում անվտանգ ուղեւորափոխադրումներին։
 
«Համակարգին արդեն միացել են ԵԱՏՄ երկրները, քննարկվում Է ԱՊՀ մյուս երկրների և համագործակցության սահմաններից դուրս երկրների միացումը»,- ասաց Միշուստինը։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը