ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել 2024 թվականից հետո Պուտինին որպես նախագահ չճանաչելու մասին բանաձևի նախագիծը


ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել 2024 թվականից հետո Պուտինին որպես նախագահ չճանաչելու մասին բանաձևի նախագիծը

  • 19-11-2021 16:16:30   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում բանաձևի նախագիծ են առաջ քաշել, որով կոչ է արվում չճանաչել Վլադիմիր Պուտինին որպես երկրի ղեկավար, եթե վերջինս նոր ժամկետով առաջադրվի 2024 թվականի ընտրություններում: Այս մասին, Panorama.am-ի փոխանցմամբ, գրում է «Կոմերսանտը»:
 
Ընդունվելու պարագայում բանաձևը խորհրդատվական բնույթ է կրելու:
 
Բանաձևի հեղինակներ Սթիվ Քոհենը և Ջո Ուիլսոնը գրում են, որ Պուտինը իշխանության գլխին է գտնվում ընտրություններում արվող խախտումների շնորհիվ, իսկ հետագայում նրա գտնվելը պաշտոնում անօրինական է: Վերջիններս օրենքի և Ռուսաստանի միջազգային պարտավորվածությունների խախտում են անվանել նաև 2020 թվականին արված սահմանադրական փոփոխությունները:
 
«Նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ներկայիս ժամկետի ավարտից հետո պաշտոնում մնալու ցանկացած փորձ 2024 թվականի մայիսի 7-ից հետո պետք է հանգեցնի ԱՄՆ-ի կողմից չճանաչման»,- ասվում է բանաձևի նախագծում:
 
Համառուսական հանրաքվեի անցկացման արդյունքում ՌԴ Սահմանադրությունում փոփոխություններ են արվել 2020 թվականին: Փոփոխությունների հիման վրա Վլադիմիր Պուտինն այնուհետև օրենք է ստորագրել, որն իրեն իրավունք է տալիս ևս երկու անգամ առաջադրվել երկրի ղեկավարի պաշտոնում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play