Վստահ եմ՝ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան հանդիպումը կկայանա. Լավրով

Վստահ եմ՝ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան հանդիպումը կկայանա. Լավրով

  • 19-11-2021 16:34:10   | Ռուսաստան  |  Քաղաքական

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը վստահություն է հայտնել, որ Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան հանդիպումը կկայանա. դրա համար հարկավոր է բոլոր կողմերի համաձայնությունը: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը: 
 
«Դուք ասացիք, որ այդ հանդիպման վերաբերյալ Կրեմլի մեկնաբանությունն այն է,որ հանդիպման համար անհրաժեշտ է կոնսենսուս: Ես կարող եմ հաստատել` նրա համար, որ կոնսենսուս լինի, անհրաժեշտ է, որ բոլորը, ովքեր պատրաստվում են հանդիպել, համաձայնեն այդ հանդիպմանը: Ես վստահ եմ՝ նման հանդիպում կայանալու է»,- ասել է Լավրովը այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական