Ադրբեջանական կողմը փոխանցել է Իշխանասարի տարածքից տարհանված 3 հայ զինծառայողի մարմին

Ադրբեջանական կողմը փոխանցել է Իշխանասարի տարածքից տարհանված 3 հայ զինծառայողի մարմին

  • 19-11-2021 18:00:35   | Հայաստան  |  Հասարակություն

Երեկ՝ նոյեմբերի 18-ին,  ուշ երեկոյան, Շուշիում ադրբեջանական կողմը ռուսական խաղաղապահ զորակազմի անմիջական միջնորդությամբ, ԱԻ պետական ծառայությանն է փոխանցել  նոյեմբերի 16-ին  ՀՀ սահմանի արևելյան ուղղությամբ  Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած հարձակման հետևանքով զոհված 3 հայ զինծառայողի մարմին: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունից: 
 
Նախնական տվյալներով մարմինները տարհանվել են Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի վարչական տարածքից:
 
ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը մարմիններն այսօր տեղափոխել է Երևան: 
 
Նրանց ինքնության վերաբերյալ տեղեկություններ  կհրապարակի ՀՀ ռազմական գերատեսչությունը:
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն