Չպատվաստված քաղաքացիները դեկտեմբերի 1-ից շաբաթը մեկ ՊՇՌ թեստ կհանձնեն


Չպատվաստված քաղաքացիները դեկտեմբերի 1-ից շաբաթը մեկ ՊՇՌ թեստ կհանձնեն

  • 19-11-2021 20:35:08   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանում դեկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի պահանջը, ըստ որի, պատվաստում չանցած քաղաքացիները պետք է շաբաթը մեկ անգամ ՊՌՇ-թեստերի պատասխան ներկայացնեն գործատուներին: ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։
 
«Հրամանի նախագիծը շրջանառության մեջ է դրվել և հաստատվել։ Դեկտեմբերի 1-ից գործատուին ՊՇՌ թեստի պատասխանի տրամադրման ժամկետը կրճատվում է 14-ից մինչև 7 օր», - ասաց Խաչատրյանը՝ չբացառելով, որ ապագայում նոր սահմանափակումներ կմտցվեն, սակայն, դրանք դեռևս քննարկվում են և վերջնական որոշման մասին հայտնի կդառնա դեկտեմբերին։
 
Մինչ այս, ՀՀ առողջապահության նախարարի որոշման փոփոխությունը` ՊՇՌ թեստերի տրամադրման ժամկետները 14-ից մինչև 7 օր կրճատելու մասին, քննարկման փուլում էր:
 
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի նախկին հրամանով հաստատվել էր, որ հոկտեմբերի 1-ից ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիները պարտավոր են գործատուին տրամադրել կա՛մ COVID-19-ի դեմ պատվաստում անցնելու մասին տեղեկանք, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ անգամ ներկայացնել ՊՇՌ թեստի պատասխան։ Թեստը պետք է արված լինի փաստաթղթի ներկայացումից առավելագույնը 72 ժամ առաջ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը