Տարոն Սահակյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով


Տարոն Սահակյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

  • 19-11-2021 21:00:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Տարոն Ջիվանի Սահակյանին Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին:
 
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
 
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի սպա-հոգեբան, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,- ասված է հրամանագրում:
 
Տարոն Սահակյանը զոհվել է նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։ Նոյեմբերի 17-ին գեներալ Ռուստամ Մուրադովը նրա աճյունը Բաքվից հատուկ չվերթով տեղափոխել է Երևան:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն