Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք, Նորին սրբություն Կիրիլին


Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք, Նորին սրբություն Կիրիլին

  • 20-11-2021 12:14:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք, Նորին սրբություն Կիրիլին՝ ծննդյան տարեդարձի առթիվ:
 
Ուղերձում մասնավորապես ասվում է.
 
«Ի սրտե մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, նոր, մեծ հաջողություններ Ձեր անխոնջ աշխատանքում՝ ի շահ Ռուսաստանի եղբայրական ժողովրդի, ռուս ուղղափառ եկեղեցու բարգավաճման և հանուն կայուն խաղաղության, միջազգային անվտանգության և կայունության։
 
Հայ ժողովուրդը բարձր է գնահատում մեր տարածաշրջանում խաղաղության ու փոխըմբռնման հասնելու և Հայ առաքելական եկեղեցու հետ ավանդական կապերի ամրապնդմանն ուղղված Ձեր ջանքերը»։  
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն