ԱՀ Նախագահ Հարությունյանն Ասկերան քաղաքում հանդիպել է շրջկենտրոնի երիտասարդական ակտիվի հետ


ԱՀ Նախագահ Հարությունյանն Ասկերան քաղաքում հանդիպել է շրջկենտրոնի երիտասարդական ակտիվի հետ

  • 20-11-2021 13:02:57   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին Ասկերան քաղաքում հանդիպել է շրջկենտրոնի երիտասարդական ակտիվի հետ:
 
Երկրի ղեկավարը լսել է նրանց մտահոգող հարցերը, քննարկել բարձրացված այն խնդիրները, որոնք հրատապ են շրջանի համար: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երկրի առջև ծառացած մարտահրավերներին ու դրանց դիմագրավելուն ուղղված աշխատանքներին:
 
Նախագահ Հարությունյանը բարձր է գնահատել երիտասարդների նախաձեռնողականությունը, ընդգծել, որ նման հանդիպումները կլինեն շարունակական:
 
Այցի ընթացքում Արայիկ Հարությունյանին ուղեկցում էր ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն